ԱՂՑԱՆՆԵՐ

 ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

 «ՄԱԿԵԴՈՆԱՑԻ»

Ծաղկակաղամբ 500 գ, պահածոյացված լոբի 200 գ, գազար 50 գ, վարունգ 50 գ, կանաչ սոխ 30 գ, բուլղարական պղպեղ 2 հատ, ձիթապտղի յուղ 3 ճ. գդ., մանանեխ 1 ճ. գդ., հազար մի փունջ,
մաղադանոս, աղ, շաքարավազ, սև պղպեղ:
Ծաղկակաղամբը բաժանել մասերի, եփել աղաջրում, քամել: Չորացնել սրբիչի վրա: Վարունգները բարակ շերտատել, կանաչ սոխը մանրացնել: Գազարը և քաղցր պղպեղը առանձին-առանձին եփել աղաջրում, քամել, սառեցնել և կտրատել: Բոլոր մթերքները խառնել, ավելացնել լոբին, վրան լցնել բուսայուղի, մանանեխի, շաքարավազի, աղացած պղպեղի և աղի խառնուրդը: Հազարի տերևները փռել ափսեի մեջ, վրան լցնել աղցանը: Վերջում կտրատած մաղադանոս շաղ տալ վրան:

 «ԵՐԱԶԱՆՔ»

Հավի միս 300 գ, շամպինիոն 400 գ, կանաչ ոլոռ 100 գ, թթու վարունգ 2 հատ, խաշած ձու 3 հատ, կարտոֆիլ 2 հատ, կանաչի:
Հավի միսը եփել, մանր կտրատել: Սունկը տապակել: Կարտոֆիլն ու ձուն խաշել, խորանարդաձև կտրատել: Նույն ձևով կտրատել նաև թթու վարունգը: Ավելացնել նաև մի փոքր ոլոռ և խառնել այդ ամենը: Աղցանին խառնել նաև մայոնեզ: Աղցանը լցնել մատուցվող ափսեի մեջ, զարդարել կանաչիով և կանաչ ոլոռով:

ՍՄԲՈՒԿՈՎ ՏՈՐԹ

Սմբուկ 3-4 հատ, լոլիկ 3-4 հատ, մայոնեզ 4 ճ. գդ, սխտոր 2-3 պճեղ, մաղադանոս 1 փունջ:
Սմբուկները երկարությամբ շերտատել, աղ ցանել և թողնել մեկ ժամ: Ձեռքով սեղմե-քամել և տապակել բուսայուղի մեջ: Լոլիկները օղակ-օղակ կտրատել: Սխտորը գործիքով ճզմել, խառնել մայոնեզին: Վերցնել խորը աման, տակը պոլիէթիլենային թաղանթով (ցելոֆանով) ծածկել: Սմբուկի շերտերը շարել ափսեի տակն ու կողքերը, ասես կրկնելով ափսեի ձևը: Սմբուկների վրա մայոնեզ քսել: Լոլիկների վրա մայոնեզ քսել, նորից մի շերտ սմբուկ դնել և այսպես շարունակ: Թողնել 5-6 ժամ սառնարանում, որ համերը միախառնվեն: Հետո տորթը շուռ տալ մեծ ափսեի մեջ, տոպրակը հեռացնել, վրան առատ կանաչի շաղ տալ և մատուցել:

ՔԱՑԱԽՈՎ ԱՂՑԱՆ

Քաղցր պղպեղ 1 կգ, կաղամբ 1 կգ, սոխ 1 կգ, գազար 1 կգ, կարմիր լոլիկ 3 կգ, շաքարավազ 1 ճ. գդ., աղ 3 ճ. գդ., քացախ 5 ճ. գդ. 9%-անոց, բուսայուղ 250 գ:
Բանջարեղենը մանր կտրատել, շաաքարավազ, աղ, քացախ և բուսայուղ ցանել վրան, խառնել: Դնել կրակին և շոգեխաշել  15 րոպե: Առանց կրակն անջատելու լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել: Համեղ և վիտամինններով հարուստ խառնուրդ է:

ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲՈՎ ԵՎ ՊՂՊԵՂՈՎ ԱՂՑԱՆ

Կարմիր պղպեղ 300 գ, ծաղկակաղամբ 300 գ, ձիթայուղ 3 ճ. գդ., քացախ 1 ճ. գդ. 3 %, մաղադանոս, աղ: 
Ծաղկակաղամբը լվանալ, մասնատել, աղաջրում եփել: Քամել, մանրացնել: Քացախ, ձիթայուղ լցնել ծաղկակաղամբի  վրա, լցնել տափակ ափսեի մեջտեղում: Բուլղարական պղպեղը ջեռոցում խորովել, սերմերն ու կեղևը հեռացնել, երկար շերտերով կտրատել: Ծաղկակաղամբը բլրակի տեսքով լցնել ափսեի մեջ, կողքին տեղավորել պղպեղի շերտերը, զարդարել մաղադանոսի տերևներով, մատուցել:

 

ՍՄԲՈՒԿՈՎ, ՖԵՏԱՅՈՎ ԱՂՑԱՆ

Լոլիկ 2 հատ, սխտոր 1 պճեղ, ֆետա պանիր 100 գ, մաղադանոս, քացախ, ձիթայուղ, աղ, սև պղպեղ:
Սմբուկները օղակ-օղակ կտրատել, տապակել բուսայուղով երկու կողմից: Տապակված օղակները երեք շերտի բաժանել: Սխտորը և կանաչին մանր կտրատել: Սմբուկը խառնել սխտորի, կանաչու, աղ-պղպեղի հետ, քացախ լցնել վրան: Մի քանի ժամ դնել սառնարանի մեջ: Մատուցելուց առաջ լոլիկները խորանարդաձև կտրատել, զգուշորեն խառնել աղցանին: Աղցանը լցնել ափսեի մեջ, վրան լցնել կտրատած ֆետան:

ՊՂՊԵՂՈՎ ԵՎ ԽՆՁՈՐՈՎ

կարմիր կամ կանաչ քաղցր պղպեղ 4 հատ, խնձոր 2 հատ, բուսայուղ 2 ճ. գդ., տոմատի մածուկ 1 ճ. գդ., սոխ 1 գլուխ, սխտոր 1 պճեղ, աղ, շաքարավազ, կանաչի,թթվասեր:
Պղպեղների միջուկը հանել, լավ լվանալ, բարակ օղակներով կտրատել: Խնձորների կեղևը մաքրել, խոշոր քերիչով անցկացնել: Բուսայուղը, տոմատը, թթվասերը, ճզմած սխտորը, կտրատած սոխն ու կանաչին խառնել: Ստացված սոուսը լցնել խնձորի վրա, ըստ ճաշակի աղ և շաքարավազ ցանել:

ԼԻԵԺՅԱՆ ԿԱՆԱՉ ԼՈԲՈՎ

Կանաչ լոբի 500 գ, կարտոֆիլ 500 գ, սալ մսի շերտերով 100 գ, քացախ, սոխ 1 գլուխ,
բուսայուղ, աղ, պղպեղ, մշկընկույզ, մաղադանոս:
Կարտոֆիլը կեղևով եփել: Լոբին մաքրել, 2-3 մասի բաժանել, եփել աղաջրում: Քամել, լցնել կաթսայիկի մեջ, փաթաթել, որ տաք մնա: Խաշած կարտոֆիլը մաքրել, կտրատել, խառնել լոբուն: 1 թեյի գդալ յուղը տաքացնել, ճարպը կտրատել, հալեցնել, լցնել բանջարեղենի վրա: Քացախը լցնել աղցանի վրա, աղ, պղպեղ, մշկընկույզ ցանել: Սոխն ու մաղադանոսը մանր կտրատել, խառնել աղցանին:


ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՕՐ

300 գր. հավի կրծքամիս,3 ձու,400 գր. կարտոֆիլ,300 գր. գազար,200 գր. պահածոյացված սունկ,
սոխ, մայոնեզ, աղ:
Հավի կրծքամիսը խաշել և մանր խորանարդիկներով կտրատել: Խաշել նաև կարտոֆիլը, գազարը ու անցկացնել քերիչով: Կտրատել նաև սունկը և սոխը, իսկ ձուն մանր քերիչով անցկացնել:
Ափսեի մեջ լցնել կարտոֆիլը, տարածել, համեմել աղով և մայոնեզ ավելացնել: Կարտոֆիլի վրա լցնել սունկը, տարածել, համեմել աղով և մայոնեզ ավելացնել: Այնուհետև գազարը, հավը, սոխը նույն կերպ ավելացնել շերտերի վրա, այս ամենի վրա տարածել քերիչով անցկացված ձուն: Աղցանը զարդարել կանաչիով:

ԵՐԿՈՒ ՍԻՐՈՂ ՍՐՏԵՐ
200գր. ծովախեցգետնի ձողիկներ,1 թարմ վարունգ,4 խաշած ձու,1 տուփ հալած պանիր,կես հատ կարմիր պղպեղ,1 հատ խոշոր լոլիկ,մայոնեզ, սամիթ:
Ծովախեցգետնի ձողիկները, վարունգը, ձուն, պանիրը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, ավելացնել մայոնեզը և խառնել: Աղցանը լցնել մեծ ափսեի մեջ և երկու սրտերի տեսք տալ: Մանրացված կարմիր պղպեղը և լոլիկը լցնել աղցանի վրա, և սամիթով զարդարել:

ԱՇՆԱՆԱՅԻՆ 
2-3 գազար, 1/2 բազուկ, 1/2 նեխուր (քարավուզ), 4-5 լոլիկ, կիտրոնի հյութ կամ քացախ՝ ըստ ճաշակի, 8 ճաշի գդալ մայոնեզ:
Գազարը, բազուկը եվ նեխուրը լվանալ, մաքրել եվ անցկացնել քերիչով: Լոլիկը խորանարդաձեվ կտրատել եվ լցնել քերած բանջարեղենի վրա: Զանգվածը համեմել աղով, կիտրոնի հյութով կամ քացախով:

Աղցան «5 րոպե»
Պեկինյան կաղամբ 500գ, պինդ պանիր 300գ, պահածոյացված ձուկ «Շպրօտ» 1 տուփ, մայոնեզ, աղացած սեւ պղպեղ:
Պեկինյան կաղմաբը կտրատել, իսկ պինդ պանիրն անցկացնել քերիչով: Պանիրն ու կաղամբը խառնել: Պահածոյացված ձկնիկները կտրատել խոշոր-խոշոր եւ խառնել պանրով ու կաղամբով զանգվածին: Ավելացնել մայոնեզ, մի քիչ շպրօտի յուղից եւ սեւ պղպեղ, իսկ աղ կարելի է չանել, քանի որ ձկնիկներն արդեն աղի են: Կոչվում է «5 րոպե», որովհետեւ սպառվում է մատուցելուց 5 րոպե անց:

ԵՂԻՆՋՈՎ ԱՂՑԱՆ
100 գր եղինջ, 1 լոլիկ, 1 վարունգ, 1 պղպեղ, ½ բ. շերտված ձիթապտուղ, 50 գր պանիր, 2 կանաչ սոխ, ձեթ, կարմիր և սև պղպեղ, աղ:
Մանրացնել եղինջը և տրորել աղով:Ավելացնել մանրացված բանջարեղենը, պանիրն ու ձիթապտուղը: Համեմել և խառնել:

 ՄՐԳԵՐՈՎ ԱՂՑԱՆ
 1/2 կապ կանաչի, 2 վարունգ, 5 խնձոր, 5 սալոր, 1 բ. կեռաս, թացան 2 ճ.գ., ձեթ 2 ճ.գ., քացախ 1 թ.գ., մանանեխ 1 թ.գ., շաքարավազ, բահար, աղ:
Մանրացնել մրգերն ու կանաչին:Թացանի նյութերը լցնել ապակյա շշի մեջ, թափահարել և խտացած հեղուկը լցնել աղցանի վրա:
  
ԼԱՎԱՇՈՎ
Հավի ֆիլե 1 հատ , 2 ձու, 1 հատ սոխ, պանիր, զեյթուն կտրատած (ըստ ցանկության) աղ, պղպեղ, թթվասեր, մայոնեզ:
Հավի ֆիլեն խաշել կտրատել կուբիկների ձեվով, սոխը ժարիտ անել, 2 ձվից ձվաձեղ անել նույն թավայի մեջ, ժարիտ անել նաև նախօրոք քառակուսի կտրտած լավաշը:
Այս բոլորը խառնել իրար համեմել, ավելացնել  թթվասեր մայոնեզ:

ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ
250 գր նրբերշիկ,1 գլուխ սոխ, 1 մարինացված վարունգ, 1 սուրճի բաժակ տոմատի մածուկ, 1 սուրճի բաժակ ձեթ, մաղադանոս, մառոլի 1 տերև, պեսոք,սև պղպեղ, աղ:
Նրբերշիկները կտրատել, վարունգները կտրատել, ավելացնել մանր կտրատած սոխն ու մաղադանոսը: Վրան լցնել ջրով բացած տոմատի մածուկ, ձեթի, սև պղպեղի, պեսոքի և աղի հետ խառնած: Մատուցելիս զարդարել մառոլի տերևներով:

ՀԱՎԿԻԹՈՎ 
2 հատ հավկիթ, 1 ճ. գդալ թթվասեր կամ մայոնեզ, աղ:
Հավկիթները պինդ եփել, ապա մեջտեղից /երկարությամբ/ կտրել: Զգուշությամբ
առանձնացնել դեղնուցը սպիտակուցից/այնպես, որ սպիտակուցը չվնասվի/:
Դեղնուցի մեջ ավելացնել թթվասերը կամ մայոնեզը, աղը՝ ըստ ճաշակի: Այս
մասսան խառնել, ապա դրանով լցոնել առանձնացված սպիտակուցները: Մատուցելիս
առաջ ափսեի «հատակը» կարելի է ծածկել հազարատերևով, ապա նոր վրան դնել
լցոնված հավկիթները:

ՌԱՖԱԵԼԼՈ
1 հ. հավի բուդ, եփել, բզկտել: Ավելացնել կես տուփ կաթնաշոռ, մայոնեզ, խառնել միքսերով, ավելացնել 1 տուփ եգիպտացորեն, մանր կտրտած համեմ, աղ, պղպեղ: Պատրաստել գնդիկներ, կոկոսով թաթախել (կոկոսի փոխարեն կարող եք թաթախել քերած պանիրով), դնել սառնարան:
Նույն միջուկով կարելի է պատրաստել ճուտիկներ:

ԿԵՍԱՐ
150 գրամ հազարի տերև, 200 գրամ եփած կրծքամիս, 200 գրամ փոքր լոլիկ, 2 եփած ձու, 1 պճեղ սխտոր, 30 մլ ձիտապտղի յուղ, 100 գրամ պանիր, 100 գրամ սպիտակ չորահաց: Հավի կրծքամիսը կտրտել և տապակել ձիթապտղի յուղով, հետո ավելացնել բարակ շերտերով կտրտած սխտորը:  Աղցանամանի մեջ փռել ձեռքով կտրատված հազարի տերևները, վրան ավելացնել ձուն, հետո հավի կրծքամիսը, ավելացնել նաև մանրացրած չորահացը:

ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ ԵՎ ԲՈՂԿՈՎ
2 բ. եգիպտացորեն, 10 մանր բողկ, 1 սոխ, ազատքեղ թացանի համար, 2 ճ.գ. կիտրոնի հյութ, 2 ճ.գ. ձեթ, 1 ճ.գ. մեղր, քիմիոն, սև պղպեղ, աղ:
Մանրացնել կանաչին և սոխը, շերտել բողկը: Խառնել եգիպտացորենին: Թացանի նյութերը խառնել և լցնել աղցանի վրա: Հացը շերտել և խորովել փռում կամ թոսթի հատուկ էլեկտրամեքենայում: Շերտել հազարաթերթիկը, մանրացնել կանաչին. խառնել մանրացված հացը, միսն ու սունկը, ցանել քացախ և անմիջապես մատուցել:

ՈԼՈՌՈՎ ԵՎ ԲՈՂԿՈՎ ԱՂՑԱՆ 
2 բ. ոլոռ, 1 կապ մանր բողկ, 50 գր պանիր, կանաչի, թացանը, 1 լիմոնի հյութ, 1 թ.գ. մեղր, ձիթայուղ, մանրացված սամիթ, քիմիոն, աղ:
Մանրացնել բողկն ու տերևները: Ավելացնել ոլոռն ու մանրացված պանիրը: Թացանի նյութերը լցնել շշի մեջ, թափահարել և մատուցելիս շաղ տալ աղցանի վրա:

Երջանկություն
Հավի բուդ 500գ, ձու 6 հատ, ընկույզ 70-80գ, սև սալոր (առանց կորիզի) 100գ, սխտոր 2-3 պճեղ,  աղ, ձեթ, մայոնեզ:
Հավի միսը եփել, թողնել, որ սառչի, այնուհետև ոչ շատ մանր կտրատել: Ձուն ծփել և տապակել կաթսայի մեջ երկու կողմից, այնուհետև սառչելուց հետո երկարավուն կտրատել: Մանր կտրատել նաև սև սալորը: Ընկույզը մանր կտրատել կամ բլենդերով մանրացնել: Այս ամենը խառնել իրար և համեմել աղով: Վերջում ավելացնել մանրացրած սխտորը և մայոնեզը:

ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ-ԿԱՂԱՄԲՈՎ
200 գր կաղամբ, 1 գազար, 1 պղպեղ, 1 խնձոր, ½ բ. եգիպտացորեն, 1 ճ.գ. թթվասեր, 1 ճ.գ. մայոնեզ, կանաչի, սև պղպեղ, աղ:
Կաղամբն ու պղպեղը բարակ շերտել: Քերել գազարն ու խնձորը: Խառնել բանջարեղենը, ավելացնելով եգիպտացորենը: Համեմել և վրան լցնել թթվասերով և մայոնեզով թացանը:

ԳՈՒՆԱՎՈՐ
1 կապ հազարաթերթիկ, 200 գր կաղամբ, 1 գազար, 1 բազուկ, 1 սոխ, կանաչի: Թացան 1 ճ.գ., մայոնեզ, 2 ճ.գ. քեչուփ, 2 ճ.գ. քացախ:
Բարակ ու երկար շերտել բանջարեղենը, ապա խառնել: Միացնել թացանի բաղադրիչները և լցնել մատուցելիս:

ԼՑՈՆԱԾ ԼՈԼԻԿ
10 մանր լոլիկ, ½ բ. սունկ, 1 խաշած կարտոֆիլ, 1 խաշած գազար, 1 պղպեղ, 50 գր պանիր, 2 ճ.գ. մայոնեզ, կանաչի, կարմիր և սև պղպեղ, աղ:
Դատարկել լոլիկները: Մանրացնել բանջարեղենը, պանիրն ու կանաչին, խառնել: Համեմել և միջուկով լցնել լոլիկները:

ՏԱՊԱԿԱԾ ՍՄԲՈՒԿՈՎ
1 կապ հազարաթերթիկ, 2 սմբուկ, 2 լոլիկ, 1 պղպեղ, 50 գր պանիր, 100 գր հաց, 1 պճ. սխտոր, ձեթ, ծիթրոնի թերթիկներ, կարմիր և սև պղպեղ, աղ:
Տապակել շերտված սմբուկները: Մանրացնել հազարաթերթիկը, լոլիկն ու պղպեղը: Ավելացնել սխտորը, կտրատած պանիրը, հացը, ծիթրոնի թերթիկները և համեմել: