ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ


Գնահատի՛ր ընկերներիդ,իմացի՛ր,որ առանց լավ ընկերների դժվար է ապրել այս աշխարհում...

***
Դժվար չէ մեռնել ընկերոջ համար բայց դժվար է գտնել մի ընկեր հաուն որի արժե մեռնել:

***
Արյունը այն չի, որ յուրաքանչյուրի երակով հոսում է, այլ այն` ինչ ընկերը ընկերոջ համար կտա:

***
Կյանքը ծովակ է, ընկերը` նավակ, ընկեր չունեցար` կսուզվես հատակ:

***
Ընկեր թե սեր, Ընկերը թանկ է, բայց սերը կյանք է, իսկ լավ ընկերը, կյանքից էլ թանկ է:



***
Կյանքում վարդը չի թառամի,Քանի որ նա արմատ ունի,Լավ ընկերը չի մոռացվի,Ինչքան էլ որ հեռու լինի:

***
Իսկական ընկերը նա է, ով գիտի ամեն ինչ ձեր մասին, նույնիսկ ամենավատը, բայց դեռևս հարգում է ձեզ:

***
Ընկերն է քո լավ բարեկամը, քո կյանքում անբաժան մեկը, մի կտոր հացը քո հետ կիսողը, կամ ամեն բան քեզ նվիրողը, իր վերքը թողած, քո ցավն ու վիշտը քեզնից խլողը, քո ու մահվան մեջտեղ կանգնողը, քո նեղված սրտին միշտ հասնողը, քեզ միշտ երջանկությունը ցանկացողը:

***
Ով բոլորին ընկեր է, ես նրան իմ ընկերը չեմ համարում:

***
Թե հանկարծ տխրես, լավ ընկեր փնտրես, հիշիր որ կամ ես, հիշիր կօգնեմ քեզ: Թե սիրտդ ցավի դուրս թռչի տեղից, հիշիր, կգամ ես սիրտս կտամ քեզ:


***
Իսկական ընկերը նա է,ով մեր հոգին է մտնում առանց թույլտվության:

***
Թեկուզ կյանքում հեռու լինենք և մեկ-մեկու չհանդիպենք, ընկեր բառը լավ հասկանանք և դա երբեք չմոռանանք, քանզի կյանքի դժվար պահին, կամ թե մահվան ճանապարհին, քեզ կհասնի կյանքն ու սերը, ու քեզ շատ մոտ քո ընկերը:

***
Ընկերը նա չէ ով քո հետևից պատուհանից դուրս կնետվի, այլ նա` ով քեզ ներքևից կբռնի:

***
Հարազատ ընկեր, իմ լավ դասընկեր, իմ ընկերուհի, դասընկերուհի, քեզ հասցրեցի անչափ շատ սիրել, երբ անցան ուրախ 9-ը գարուններ, դու միշտ հիշիր ինձ, իմացիր որ կամ, և ամեն պահի, եթե բան լինի օգնության կգամ, իսկ երբ կանչես ու ես չգամ, իմացիր որ ես աշխարհում չկամ:


 Ընկերության նշանաբանն է` իրար չնեղացնել, իրարից չնեղանալ ու ինչ էլ որ լինի` իրարից չհեռանալ:

***
Միայնակությունը ավելի լավ է քան կեղծ ընկերը:

***
Եթե ընկեր ես ընկերոջդ հետ տխրել իմացիր, ընկերոջ սիրտը բացել իմացիր,ամեն գախտնիքը դու մի տարածիր, ընկերոջդ հարգել իմացիր, նրա պատիվն էլ պահել իմացիր:

***
Ընկերությունը պահանջում է արդարություն, սեր, նվիրվածություն, անկեղծություն... Առանց այդ ամենի ընկերությունը մարում է շատ արագ:

***
Եթե ընկերդ քեզ խաբեց, ամոթ իրեն ... եթե երկրորդ անգամ խաբեց, արդեն ամոթ քեզ . . .



Ընկերները այն մարդիկ են, որոնց գալուց առաջ պետք չէ հավաքել բնակարանը:

***
Գիտե՞ք ինչով են տարբերվում խաչն ու ընկերը: Ոչնչով` երկուսն էլ միշտ կողքիդ են:

***
Աշխարհում ով չի տեսնում իր ընկերներին, նա արժանի չէ, որ աշխարհն իմանա նրա մասին:

***
╚►Ընկերություն: Տղաները լավ են հասկանում այս բառի լրջությունը, իրար միշտ հասնում են: Հնարավոր է ես էլ չգիտեմ այս բառի իմաստը, բայց սիրտս ընկերներիս համար միշտ բաց է, ու իրենց մեջքին կանգնել միշտ պատրաստ է:

***
Իսկական ընկերը նա է, ով բռնում է քո ձեռքը և դիպչում սրտիդ:


Ընկերն այն մարդն է, ով կբարձրացնի քեզ այն ժամանակ, երբ մյուսները չեն նկատի, որ դու ընկել ես:

***
Իսկական ընկերության մեջ սովորական մարդկանց համար անհասանելի հմայք է թաքնված:

***
Իսկական ընկերը նա է, ով ասում է- Ոչ մեկին մեր ընկերության հետ չեմ փոխի, ու իր խոսքին տեր է կանգնում:

***
 Ամեն դժվար պահերին իմ հետ էր միշտ իմ կողքին իմ սիրելի ընկերուհին, օգնում էր միշտ տարբերել ճիշտն ու սխալն իրարից, լսում էի ես միշտ քեզ, դրա համար երախտապարտ եմ քեզ:

***
Ընկերը այն մարդն է,որ կնկատի քեզ հեռվում և արդեն քո պատկերը տեսնելիս կժպտա…


Եթե բախտը առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը,նրան հավատարիմ ընկեր է տալիս:

***
 Ճշմարիտ ընկերների ամեն ինչն ընդհանուր է։

***
 Խմենք կենացն անդավաճան ընկերության, Ընկերների ա՝յն սերության, Որ մինչև իսկ չի ընդհատվում,Աքսորի մեջ ու գերության:Ընկե՛ր լինենք,Նույն հուզմունքի,Համոզմունքի՛,Նույն ճաշակի՛,Դրոշակի՛,Ո՛չ թե ընկեր լոկ բաժակի...

***
 Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում։



Ընկերությունը պետք է լինի անսահմանորեն ավելի հանդուրժող, քան սերը։

***
Իսկական ընկերության մեջ սովորական մարդկանց համար անհասանելի հմայք է թաքնված։

***
Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է։

***
…Եթե ուզում ես ընկերներիդ ծառայություն մատուցել, ապա պետք չէ լռության մատնել նրանց թերությունները։

***
Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն է։


 Քայլ առ քայլ` առևտրի օրենքն է, սակայն ոչ ընկերության։ Առևտուրը ընկերություն չի ճանաչում, բայց և ընկերության մեջ չպետք է առևտուր լինի։

***
Միայն ընկերոջ ձեռքը կարող է փշերը սրտից հանել։

***
Ես ամենից շատ սիրում եմ ընկերոջը նրա համար, որ նա թերություններ ունի, որոնց մասին կարելի է խոսել նրա հետ:

***
 Անվստահելի հանգամանքներում էլ իմացվում է ընկերոջ հավատարմությունը։

***
Կենցաղային ոչ մի բարիք մեզ համար հաճելի չի լինի, եթե մենք վայելում ենք այն` չբաժանելով դա ընկերների հետ։


Նա չէ ընկերը, ով խղճում է, այլ նա, ով օգնում է։

***
Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վշտերը։

***
Սերը մատչելի է բոլորին, բայց ընկերությունը սրտի քննություն է։

***
Ես ամենից շատ սիրում եմ ընկերոջը նրա համար, որ նա թերություններ ունի, որոնց մասին կարելի է խոսել նրա հետ։

***
Առավել ամոթալի է ընկերներին չվստահել, քան նրանցից խաբված լինել։

Անհավատարիմ ընկերները, դրանք… արևային ժամացույցներն են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արևը։

***
Կարողացիր ընկեր լինել` ընկեր կգտնես։

***
Աստված մեզ ազգականներ է պարգևում։ Ընկերներ, փառք աստծո, մենք ինքներս ենք ընտրում։

***
Ընկերությունն այս կյանքի մեծագույն ուրախություններից է, և ընկերության ուրախություններից է այն, որ կա մեկը, ում կարելի է գաղտնիք վստահել։

***
Ընկերներից որևէ բան թաքցնելը վտանգավոր է, բայց ավելի վտանգավոր է նրանցից ոչինչ չթաքցնելը:


Ընկերը նա է, ով ամեն անգամ, երբ դու զգում ես նրա կարիքը, կռահում է այդ մասին։

***
Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է։

***
Ընկերներին պահելու լավագույն միջոցը նրանց չդավաճանելն է։

***
Ապրիր մարդկանց հետ այնպես, որ քո բարեկամները չարակամներ չդառնան, իսկ չարակամները` բարեկամներ։

***
Կեղծ ընկերն ավելի վատ է ամենադաժան թշնամուց։


Մեծ մարդու ընկերությունն աստվածների պարգև է։

***
Ընկերությունը անխզելի է դարձնում և նրա հմայքը կրկնապատկում է մի զգացում, որը պակասում է սիրուն` համոզվածությունը:

***
Իշխանության հասած ընկերը կորած ընկեր է։

***
Արցունքներն անհամեմատ քիչ են լինում, եթե կա մեկը, ում հետ կարելի է հեղել դրանք։

***
Բանն այն չէ, թե ումից ես ծնվել դու, այլ այն, թե ում հետ ես ընկերություն անում։

Նա, ով ընկերությունը հանգեցնում է օգուտի, իմ կարծիքով, խլում է ընկերությունից ամենաթանկարժեքը, ինչ կա նրա մեջ։

***
Կան երեք տեսակ ընկերներ. ընկերներ, որոնք ձեզ սիրում են, ընկերներ, որոնք ձեր նկատմամբ անտարբեր են, և ընկերներ, որոնք ձեզ ատում են:

***
Ընկեր ունենալու միակ միջոցը այդպիսին լինելն է:

***
Աշխարհում ոչինչ չկա ընկերությունից ավելի լավ ու հաճելի, առանց դրա աշխարհը կարծես թե զրկված կլիներ արևից։

***
Մտերմությունը կարող է լինել առանց փոխադարձության, բայց ընկերությունը` երբեք։


Երբ շան ու կատվի մեջ ընկերություն է հանկարծ առաջանում, դա այլ բան չէ, քան դաշինք` ընդդեմ խոհարարի։

***
Առանց ընկերության կյանքը ոչինչ է։

***
 «Ընկեր» բառը բոլորի շուրթերին է, սակայն ճշմարիտ ընկերությունը հազվադեպ է։

***
Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների։

***
Ընկերությունը, որն ընդհատվել է, ճիշտն ասած, իսկի բնավ չի էլ սկսվել։