Ծրագիրը որոշում է մարդկանց էմոցիաները
Մարդկանց էմոցիաները բացահայտող ծրագրերի մասնագետները հասել են նշանակալից առաջընթացի: Ծրագրերը աշխատում են բավականաչափ ճշգրիտ:

Դրանցից ոմանք արդեն օգտագործվում են գովազդային հոլովակների թողած հետևանքը ստուգելու համար: Սակայն սա այդպիսի ծրագրերի հնարավորության չնչին սահմանն է: Ծրագրավորողները, ովքեր աշխատում են դրանց վրա, հայտնում են, որ այդպիսի ծրագրերը կարող են փոխարինել ժամանակակից սոցիալական հարցումներին: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ նման ծրագրերը կարողանում են ՍԿԱՆ անել մարդկային դեմքը անգամ վեբ-տեսախցիկի օգնությամբ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նման ծրագրերը ոչ այնքան ուշ ապագայում լայն կիրառում կգտնեն մեր կյանքում: Նյութը http://normitq.am-ից:
ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ԲՋՋԱՅԻՆՆԵՐԻ ՎՐԱ ՊԱՏԿԵՐԵԼ ՀԻՍՈՒՍԻՆ
Անգլիայում արգելել են գովազդել բջջային հեռախոսների սրահներ` Հիսուսի նկարով: Phones 4U ընկերությունը 2011թ. ապրիլի 21-ին Զատիկից քիչ առաջ մի գովազդ է տարածել: Հայտարարության մեջ ներկայացված էր Հիսուսի մուլտիպլիկացիոն բնույթի նկարները եւ կարգախոս, որը խոստանում էր հաճախորդներին Samsung Galaxy Android հեռախոսների հիասքանչ գնումներ: Դրանից հետո սպառողների կողմից բողոքներ են ստացվել:
Բրիտանական գովազդի կարգավորողը ASA (The vertising Standards Authority) արգելել է պատկերել Հիսուսին` դա համարելով անհարգալից վերաբերմունք քրիստնեության նկատմամբ: Այս մասին հաղորդել է Lenta.ru-ն:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 5-ՐԴԸ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴ Է (ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ)
Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել է «Հոգեկան առողջության գործողություն» ծրագիրը, որը ներառում է 2011-2023 թվականները։
Թուրքական Akşam-ի փոխանցմամբ՝ ծրագրի կարեւոր կետերից մեկն այն է, որ Թուրքիայում եւս կկիրառվի հոգեկան առողջության ոլորտում եվրոպական երկրների փորձը։ Ծրագրի մեջ նշվում է, որ Թուրքիայի բնակչության 18 տոկոսն ունի հոգեկան հիվանդություն։ Հոգեկան հիվանդություններով տառապողների 6-ից միայն 1-ն է բուժման համար դիմում բժշկի։
Նշվում է, որ Թուրքիայում ամեն 100 հազար բնակչին ընկնում է 2,2 հոգեկան հիվանդություններով զբաղվող բժիշկ, իսկ եվրոպական 15 երկրներում այդ թիվը 100 հազարի դիմաց 12,9 է։
Եվրոպայում շիզոֆրենիայով տառապող հիվանդների 50 տոկոսն է ապրում ընտանիքներում, իսկ Թուրքիայում այն կազմում է 95 տոկոսից ավել։
ՎԱԳՐԱՅԻՆ ԽԱՆԴ
ԱՄՆ Տեխաս նահանգի «Էլ Պասո» կենդանաբանական այգում Սերի անունով էգ վագրը խանդի հողի վրա սպանել է իր սիրելիին։
Ինչպես հաղոդրում է Reuters գործակալությունը, վկայակոչելով այգու ներկայացուցիչներին, 3-ամյա էգ վագրը չի կարողացել ներել իր 6-ամյա ընկերոջը՝Վզուիին, բազմակնության համար: Դրա համար Վզուին սեփական կյանքով է հատուցել։ Սերիի մրցակցուհին եղել է 15-ամյա Մելին։
«Այսպիսի ողբերգական դեպքերը ինչ-որ չլսված բան չեն։ Սակայն չի կարելի ասել, որ դրանք տարածված են»,- մեջբերում է գործակալությունը այգու տնօրեն Սթիվեն Մարշալի խոսքերը։
Դրամայի բոլոր մասնակիցները պատկանում են մալայական վագրերի տեսակին, որը գտնվում է վերացման վտանգի տակ։ Աշխարհում մնացել է այդ վագրերի 500 տեսակ։
ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ԴԻՏԵԼԸ ԴԱՆԴԱՂԵՑՆՈՒՄ Է ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Ժամանակակից ծնողները հաճախ հեռուստացույցն օգտագործում են որպես երեխային զբաղեցնելու միջոց. նույնիսկ ամենափոքրիկ երեխաներին։ Սակայն ինչպես ցույց է տվել վերջին հետազոտությունը, որը հրապարակվել է «Մանկական բժշկության և մանկաբուժության արխիվներ» ամսագրում, նման մոտեցումը կարող է հետագայում մեծ տհաճությունների պատճառ հանդիսանալ, հայտնում է ИТАР-ТАСС–ը։
Պարզվում է, որ անընդհատ հեռուստացույց դիտող երեխաներն իրենց հասակակիցներից զգալիորեն ետ են մնում մտավոր և հոգեկան զարգացածությամբ։ Դա ապացուցել է 259 ամերիկյան ընտանիքների երեխաների վիճակի վերլուծությունը։
Այսպես, 14 ամսական երեխաները, որոնք անընդհատ դիտել են առաջին հերթին մեծերի համար նախատեսված հեռուստահաղորդումներ, իրենց զարգացածությամբ 1/3–ով ետ են մնացել այդ տարիքում ընդհանրապես հեռուստացույց չդիտած երեխաներից. հատկապես տուժել են լեզվական ունակությունները։
Փորձագետների կարծիքով՝ հնարավոր է, որ այս հարցում ոչ թե հեռուստացույցն է մեղավոր, այլ այն փաստը, որ ծնորղներն իրենք են իրենց ժամանակը ծախսել հեռաուստահաղորդումներ դիտելու վրա՝ երեխաներով զբաղվելու և նրանց զարգացնելու փոխարեն։ Ըստ մասնագետների՝ այդ միտումը նկատվում է թե աղքատ, և թե հարուստ ընտանիքներում։
Գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս հեռուստացույց դիտել միայն այն ժամանակ, երբ երեխան խորը քնած է։
ԱՆԴՐԱԴԱՌՆԱՆՔ ՆՈՐ և ՀԵՏԱՔՐՔԻՐ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻՆ
Nokia ընկերությունը և Coca-Cola-ն շուտով կսկսեն աշխատել միասին: Դիզայներ Դեյզի Ժենգը ներկայացրել է Nokia հեռախոսի մի նախատիպ, որը կստանա էներգիա գազավորված ըմպելիքից, մասնավորապես` կոկա-կոլայից: Այս անհնարին թվացող փաստը շուտով կդառնա իրականություն:
Դեյզի Ժենգը հավաստիացնում է, որ մարտկոցը, որը աշխատելու է կոկա-կոլայով կլինի երեքից-չորս անգամ ավելի խնայող և այդքան անգամ էժան, քան լիցիում-իոնային մարտկոցները, որոնք այժմ օգտագործվում են սովորական հեռախոսներում:
Դե ինչ դա ամենևին զարմանալի չէ: Շուտով հնարավոր կլինի շնչառական հիվանդությունները ախտորոշել բջջային հեռախոսների միջոցով: Ամերիկացի և ավստրալացի գիտնականները հատուկ ծրագիր են մշակել, որը թույլ կտա հիվանդներին հազալ իրենց բջջային հեռախոսների բարձրախոսների վրա և այդպիսով պարզել, թե նրանց մոտ ինչպիսի շնչառական հիվանդություն է: Մասնագետները պարզաբանում են, որ հազի տեսակը` "չոր" կամ "թաց", "արտադրողական" կամ "ոչ արտադրողական", կարող է օգնել բժշկին ախտորոշել հազի ծագման պատճառը: Օրինակ` ըստ հազի տեսակի կարելի է ախտորոշել արդյոք այն առաջացել է բակտերիալ, թե վիրուսային ինֆեկցիայի պատճառով: Առողջապահության բնագավառի աշխատակիցները տարբերակում էին հազը ըստ իրենց լսողության: Այժմ արդեն ստեղծվել է հատուկ ծրագիր, որը հնարավորություն կտա հիվանդներին խնայել իրենց ժամանակը և նախապես, մինչ բժշկին այցելելը, արդեն իսկ տեղյակ լինել իրենց շնչառական խնդիրների մասին: Նոր ծրագիրը թույլ կտա համեմատել հիվանդի հազը բազայում առկա հազի նմուշների հետ, որոնք վկայում են այս կամ այն շնչառական հիվանդությունների մասին: Նշենք, որ ծրագրի մշակման համար 100 հազար ԱՄՆ դոլար հատկացվել է Բիլլ և Մելինդա Գեյթսերի ֆոնդի կողմից: Սպասվում է, որ այս ծրագիրը հատկապես արդյունավետ կլինի զարգացող երկրներում ներդնելու համար, որտեղ բարձր է մանկական թոքաբորբով տառապողների թիվը:
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք ՈՐՔԱՆ ՄԱՍՏԱԿ ԵՆ ԾԱՄՈՒՄ ՀԱՅԵՐԸ
Մաստակ ծամելու սովորությամբ հայաստանցիներն ակնհայտորեն զիջում են ամերիկացիներին, որոնք ամբողջ աշխարհին հայտնի են ծամելու իրենց մոլուցքով: Եթե ԱՄՆ-ում ամեն տարի մոտ 2 մլրդ դոլար է վատնվում մաստակ գնելու համար, ապա Հայաստանում` ընդամենը 650 հազ. դոլար: Համենայնդեպս` ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2010 թ. հենց այդքան է մաստակ ներկրվել: Հաստատապես կարելի է ասել, որ Հայաստանում մաստակի արտադրություն չկա, թեեւ հայկական սարի ծամոնը հայտնի է շատ վաղ ժամանակներից: Սարի ծամոնի առեւտրայնացման բոլոր փորձերը Հայաստանում ձախողվեցին, ինչը չի կարելի ասել Ռուսաստանի մասին:
Յուրաքանչյուր հայ, ըստ վիճակագրության, տարեկան ավելի քիչ, քան 100 դրամ է ծախսում մաստակ գնելու համար, : Եթե անգամ ընդունենք, որ բնակչության ընդամենը մեկ հինգերորդ մասն է մաստակ օգտագործում միեւնույն է` այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Դրանում համոզվելու համար կարելի է ուղղակի անցնել հանրապետության դպրոցներում, բուհերում ու կանգառներում, որտեղ անշեղորեն աճել է մաստակ ծամողների թիվը:
Հիշեցնեմ, որ ներկայիս մաստակը ստանում են Կենտրոնական Ամերիկայում և Մեքսիկայում աճող սապոդիլլա ծառի նյութից եւ որոշ փշատերեւ ծառերի խեժի մշակումից: Իսկ շաքարի փոխարեն օգտագործվում է գլյուկոզա կամ սորբիտ, որը կարիեսի առաջացմանը խոչընդոտ է հանդիսանում: