Ձկան փուշը ներսից է , ոզնու փուշը դրսից է , վարդի փուշը կողքից է , մարդու փուշը` լեզվից:
ԿՈՒՐԱՑԱԾ ՍԵՐԸ և ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆԸ
Մի անգամ մարդկային բոլոր զգացմունքներն ու բնավորության գծերը մի տեղ էին հավաքվել:
- Եկեք պահմտոցի խաղանք, - ասաց Խենթությունը:
Ճշմարտությունը չթաքնվեց «Միևնույն է կգտնեն ինձ»
Սուտը թաքնվեց ծիածանի մեջ,
Իրականությունը օվկիանոսում,
Ալարկոտությունը ամենամոտ տեղում,
Ազատությունը քամու հետևում թաքնվեց,
Բարությունը անընդհատ ուրիշին էր զիջում իր տեղը,
Հավատը երկինք բարձրացավ,
Նախանձը ճառագայթի մեջ թաքնվեց,
Սերը ուր գնաց, ամեն տեղ արդեն զբաղեցրած էր... Վերջում մի սիրուն վարդ տեսավ ու վարդի մեջ թաքնվեց:
Խենթությունը սկսեց փնտրել բոլոր զգացմունքները և գտավ բոլորին, բացի սիրուց: Վերջում սիրուն վարդը թեքեց ու ճիչ լսվեց... Վարդի փշերը սիրո աչքն էին մտել և նա կուրացավ... Դրանից հետո խենթությունը կուրացած սիրո ձեռքը բռնած է քայլում:
Բոլոր կանայք և աղջիկները սիրում են ծաղիկներ և յուրաքանչյուրն ունի իր նախընտրած ծաղիկը: Ծաղիկների մեջ իր ուրույն տեղն ունի վարդը: Այն համարվում է ծաղիկների թագուհին և տարբերվում իր գեղեցկությամբ: Վարդին երբեք չի փոխարինի ոչ մի զարդ կամ նվեր: Շատ հաճախ աղջիկներին ծաղիկներ են նվիրում ըստ նրանց տարիքի, զբաղեցրած դիրքի կամ թե ինչ ենք ցանկանում փոխանցել այդ վարդի միջոցով: Կապված տարիքի հետ կարելի է առանձնացնել մի քանիսը, սակայն սա չի կարող միանշանակ լինել:

Աղջիկներին մինչև 14 տարեկան նվիրում են - սպիտակ վարդեր
14-18 տարեկան նվիրում են - վարդագույն վարդեր
18-25 տարեկան նվիրում են - ալ կարմիր վարդեր
25-35 տարեկան նվիրում են - կարմիր վարդեր
Կանանց 35 տարեկանից բարձր նվիրում են մուգ կարմիր վարդեր
Այդուհանդերձ ավելի տարածված է վարդեր նվիրել ըստ գույների, սակայն քչերը գիտեն վարդերի գույների ճիշտ մեկնաբանությունները:
ԿԱՐՄԻՐ - գույն սիրո և կրքի, բացի դրանից կարմիր ծաղիկները արտահայտում են հարգանք և հաստատակամություն:
ՄՈՒԳ ԿԱՐՄԻՐ - ազնվական գույն,կատարյալ է լուրջ տոնակատարությունների համար:
ՎԱՐԴԱԳՈՒՅՆ - վարդագույն վարդերը նվիրում են երիտասարդ աղջիկներին, քանի որ այս գույնը խորհրդանշում է երիտասարդություն, համեստություն, անփորձություն, նրբություն, միամտություն: Վաարդագույն վարդերը ընդունված է նվիրել սիրավեպի սկզբում, երբ կիրքը դեռ նոր է ծնվում, իսկ զգացմունքները լիովին արտահայտելու համար պակասում է խիզախություն: Վարդագույն վարդերը նվիրելով կարելի է արտահայտել համակրանք և հետաքրքրություն տվյալ աղջկա նկատմամբ;
ՍՊԻՏԱԿ - սպիտակ վարդերը խորհրդանշում են մաքրություն, անկեղծություն և խոհեմություն: Դրանք ճիշտ է նվիրել ընկերուհիներին, կոլեգաներին, նոր մայրացած կանանց, երեխաներին:
ԿԱԹՆԱԳՈՒՅՆ(վարդագույն երանգով) - սա հարսանեկան ծաղկեփնջի ավանդական գույնն է: Կաթնագույնը դա ինքնության, նորաստեղծ ընտանիքի և երեխայի ծնվելու խորհրդանիշն է:
ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ - արտահայտում է ցանկություն, ակտիվություն, նպատակասլացություն, ուրախություն և լավատեսություն: Այսպիսի ծաղիկները նպատակահարմար է նվիրել ակտիվ երիտասարդներին, գործընկերներին:
ԴԵՂԻՆ - Շատերի համար այս գույնը խորհրդանշում է հավերժություն:
ՈՒՂԱՐԿԵԼ ՍԻՐՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԴԵՐԻ ՀԵՏ
ՍՈՎՈՐԵՆՔ ՎԱՐԴԵՐԻ ԼԵԶՈՒՆ
Կան հազարավոր վարդերի տեսակներ ամբողջ աշխարհում (Հայաստանում կա ավելի քան 250 տեսակ):Սկսած հնագույն ժամանակներից, վարդը ունի հետաքրքրաշարժ եւ գաղտնի սիմվոլիկա: Օգտագործում են վարդերը խոհանոցում եւ արտադրության մեջ` օծանելիք:
Ինչպես առաջարկել նվեր վարդերի հաղորդագրությունների տեսքով, թե ի՞նչ առիթներով ուղարկեք այդ հաղորդագրությունը:
ՈՒղարկել հաղորդագրություն վարդերի փնջով կատարյալ ձև է վերահաստատելու սերը դեպի կինը: Վարդերի փունջը կարող է փոխանցել հետևյալ հաղորդագրությունները՝ «Դու այնքան գեղեցիկ ես. Ես սիրում եմ քեզ»: Վարդերի փունջը շարունակում է մնալ անվտանգ նվերը բոլոր դեպքերում:
Ե՞րբ և ինչպե՞ս մատուցել վարդերի հետ հաղորդագրություններ
Յուրաքանչյուր վարդի գույն ունի իր կոդը: Կարմիր վարդ ուղարկելը նշանակում է «Ես սիրում եմ քեզ (կրքոտ)»: Կարմիր վարդ խորհրդանիշն է սիրո, անձի կրքոտ սիրո:
Վարդագույն վարդերերը արտահայտում են քնքշություն եւ շնորհք: Այն խորհրդանիշն է կանացի գեղեցկության: Վարդագույն վարդի ուղերձը սիրո կամ բարեկամության զգացումն է:
Եթե մարդը խանդոտ է, նա օգտագործում է դեղին ցույց տալու կամ մեղադրելու մի անձի անհավատարմությունը: Սակայն դեղին վարդը կարող է պարզապես արտահայտել մեծ բարեկամություն, կամ մի մեծ ուրախություն:
ՈՒղարկել մանուշակագույն վարդեր ուղերձ է տվյալ անձի նկատմամբ ճակատագրական սիրո:
ՈՒղարկել հաղորդագրություն կարմրակապույտ վարդերի հետ ի ցույց է Ձեր տխրության, կամ Ձեր սիրելիի վշտի:
Սպիտակ վարդերը նշանակում են մաքուր սեր: ՈՒղարկելով սպիտակ վարդերի փունջ, որպես հաղորդագրություն ցույց է տալիս թաքնված և գաղտնի հարաբերություններ: